HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա շաբաթ և կիրակի օրերին Երևանի պոլիկլինիկաները կաշխատեն հատուկ ռեժիմով

Հաշվի առնելով վերջին օրերին բնակչության շրջանում նկատվող սուր-շնչառական վարակներով հիվանդացության թվի որոշակի ավելացումը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին՝ հունվարի 9-ին և 10-ին, քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատությունները կաշխատեն հատուկ ռեժիմով՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը՝ հավելելով, որ նույն աշխատակարգով կաշխատեն նաև տեղամասային բժիշկները և մանկաբույժները:

Քաղաքապետարանի տվյալներով՝ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը ներառյալ, պոլիկլինիկաներ է դիմել 915 քաղաքացի:

Շտապօգնության կողմից դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը ներառյալ սպասարկվել է 5840 կանչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter