Ուսումնական տարին կշարունակվի հունվարի 18-ից
Հաշվի առնելով, որ հանրապետությունում սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հիվանդների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են, Հայաստանի առողջապահության նախարարությունը ձմեռային արձակուրդները երկարաձգելու առաջարկով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Հիմք ընդունելով այս միջնորդությունը՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեսյբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսումնական տարին կշարունակվի հունվարի 18-ից։
«Ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով։
Ուսումնական ծրագրի ամբողջական յուրացման նպատակով մինչ ուսումնական տարվա ավարտը կկազմակերպվեն լրացուցիչ դասընթացներ։ Առողջություն եմ մաղթում բոլորին»,-
գրել է Ա.Աշոտյանը:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն կատարած այցի ժամանակ հայտնել է, որ սուր շնչառական վարակներով հանրապետությունում գրանցվել է հոսպիտալացման 515 դեպք, որից 126-ը` թոքաբորբ: Նա նաև ասել է, որ գրիպի ակտիվացում գրանցվել է նաև եվրոպական տարածաշրջանում: Դեպքերի շուրջ 75 տոկոսը Ա տեսակի գրիպն, է որի գերակշռող մասը H1N1 ենթատեսակն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել