Սուր շնչառական վարակներով հանրապետությունում հիվանդանոց է հոսպիտալացվել 568 հիվանդ
Հունվարի 8-ի դրությամբ գրիպով և սուր շնչառական վարակներով հանրապետությունում հիվանդանոց է հոսպիտալացվել 568 հիվանդ, որից 461-ը` 0-18 տարեկան, 150-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Նախարարությունում ստեղծված արագ և օպերատիվ արձագանքման աշխատանքային խմբի՝ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ Արմեն Մուրադյանը մանրամասն հետաքրքրվել է հիվանդանոցներում բուժվողների, հատկապես' թոքոբորբով հիվանդների վիճակով, իրականացվող բուժումների ընթացքով, ինչպես նաև զորամասերում առկա իրավիճակով և զինծառայողների առողջությամբ: Զեկուցվել է, որ զորամասերում բարվոք վիճակ է։ Հանձնարարվեց շարունակել սերտ համագործակցությունը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության և հանրապետական զինկոմիսարիատի հետ' տարբեր վարակիչ հիվանդություններով կամ ջերմող զինակոչիկների մուտքը զորամաս կանխելու նպատակով։
Այսօրվանից Երևանի պոլիկլինիկաներն անցել են բնականոն աշխատանքի։ Շաբաթ և կիրակի օրերին առաջնային օղակը կաշխատի ժամը 10-17-ը։ Արմեն Մուրադյանը հանձնարարել է մարզերի հետ համագործակցության արդյունքում ապահովել, որպեսզի առաջիկա հանգստյան օրերին աշխատեն նաև մարզային պոլիկլինիկաները։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել