HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկի. ԱՆ

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների՝ հունվարի 9-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք, որից 219-ը` թոքաբորբ:  Այսօրվա տվյալներով՝ հոսպիտալացված է 85 հղի, որից 20–ի մոտ` թոքաբորբ: Հանրապետության վերակենդանացման բաժանմունքներում այսօրվա տվյալներով բուժում է  ստանում  83 հիվանդ,  որից 7-ը միացված է  արհեստական շնչառական սարքին: Նրանցից մեկը հղի է:  Ծանր հիվանդների թիվը մնացել է նույնը, ինչը վկայում է այն մասին, որ իրազեկման շնորհիվ հաջողվել է բարձրացնել բնակչության զգոնությունը և ապահովել հիվանդների դիմելիությունը  հնարավորինս վաղ փուլերում:

Հունվարի 8-ի դրությամբ, տոնական օրերի համեմատ, Երևանում նվազել է շտապօգնության կանչերի թիվը: 937 կանչից, միայն 180-ն է պայմանավորված եղել սուր շնչառական վարակներով:  

ՀՀ առողջապահության նախարարությունը սուր շնչառական վարակներից և դրանց հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով խորհուրդ է տալիս գրիպանման երևույթների արձանագրման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, հատկապես՝ տարեց անձինք, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, հղիները և երեխաները, քանի որ բարդություններ կարող են առաջանալ գրիպի ցանկացած տեսակի և ենթատեսակի դեպքում:

Նախարարության առաջարկով հանգստյան օրերին` հունվարի 9-ին և 10-ին կաշխատեն  Երևանի և ՀՀ մարզերի ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպությունները:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը  հանձնարարել է հանրապետությունում կազմակերպել առաջին հերթին ռիսկային հղիների համայցեր, ինչպես նաև ավելացնել երեխաների տնային այցերի հաճախականությունը: ՀՀ ԱՆ պետական առողջապահական տեսչությանը հանձնարարվել է ուժեղացնել բժշկական կազմակերպություններում սանիտարական նորմերի պահպանման նկատմամբ  վերահսկողությունը:

Իրավիճակը վերահսկելի է, ներկայումս համաճարակի վտանգ չկա, սակայն խորհուրդ է տրվում պահպանել վերը նշված բոլոր կանխարգելիչ միջոցառումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter