«Վարդգես Գասպարիի նկատմամբ համակարգված բռնությունը և հալածանքը մարդու և քաղաքացու հանդեպ վարչախմբի հանցավոր վերաբերմունքի տիպական օրինակ է»
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրություն
Վարդգես Գասպարիի նկատմամբ համակարգված բռնությունը և հալածանքը մարդու և քաղաքացու հանդեպ վարչախմբի հանցավոր վերաբերմունքի տիպական օրինակ է
10 հունվարի 2016 թ.,Երևան
Միայն ս.թ. առաջին օրերի ընթացքում հանուն մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության պարբերաբար անհատական ակցիաներ իրականացնող ՀՀ քաղաքացի Վարդգես Գասպարին մի քանի անգամ ենթարկվել է բռնության, խոշտանգման և անմարդկային ու արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի: Բացի այդ՝ բազմիցս ապօրինի կերպով սահմանափակվել է նրա ազատությունը:
«Ընդդիմության միասնական շտաբ»-ը դատապարտում է Վարդգես Գասպարիի նկատմամբ հանցավոր վարչախմբի թելադրանքով տարիներ շարունակ իրականացվող այս համակարգված բռնությունը և հալածանքը, դրանք գնահատում է որպես մարդու և քաղաքացու հանդեպ նրա վերաբերմունքի տիպական օրինակ, ինչը նպատակ ունի ամեն կերպով ճնշել հետևողական պայքարի բոլոր դրսևորումները և ձևավորել պայքարի անհուսալիության ու դատապարտվածության մթնոլորտ:
«Ընդդիմության միասնական շտաբ»-ը իր զորակցությունն է հայտնում ՀՀ քաղաքացի Վարդգես Գասպարիին և պատրաստակամություն է հայտնում հնարավորինս օժանդակել նրա իրավունքների պաշտպանությանը:
Լուսանկարը՝ Վ.Գասպարիի ֆեսյբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել