HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարություն. երկրում համաճարակ չկա

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ գրիպի կանխարգելման աշխատանքները շարունակվում են։

Նախարարության արագ արձագանքման խմբի վերլուծության արդյունքներով, այս պահի դրությամբ ծանր դեպքերի թիվը գրեթե նույնն է։ Նրանց բոլորի առողջական վիճակը և բուժման ընթացքը մասնագետների և անձամբ նախարարի խիստ ուշադրության ներքո է։ 

Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ արձագանքման խմբի անդամները Երևանի և մարզային հիվանդանոցներում ծանոթանում են հիվանդների բուժման ընթացքին: ՀՀ ԱՆ պետական առողջապահական տեսչության մասնագետները ևս  լայնածավալ  ուսումնասիրություններ են կատարում։

Կանխարգելիչ գործողությունները շարունակվում են: Հիվանդանոցներն ու պոլիկլինիկաներն ապահովված են անհրաժեշտ դեղերով և այլ նյութերով:

«Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն կազմակերպություններին, լրատվամիջոցներին և  քաղաքացիներին, ովքեր զգոնություն  դրսևորելով աջակցում են նախարարությանը` բնակչությանն անհարկի խուճապից զերծ պահելու գործում։ Կոչ ենք անում  մեր բնակչությանը հիմնվել միայն պաշտոնական աղբյուրից ստացվող  մասնագիտական հավաստի տվյալների վրա, որը նպատակ ունի բարձրացնելու բնակչության և առողջապահական համակարգի զգոնությունը»,-հայտնում է ԱՆ և հիշեցնում, որ ուշացման, ինչպես նաև ինքնաբուժման դեպքերում կարող են առաջանալ առողջությանը սպառնացող խնդիրներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter