HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀայՓոստը» համագործակցում է RIA Money Transfer արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի հետ

Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստը և աշխարհում մեծությամբ երրորդ RIA Money Transfer դրամական փոխանցումների ընկերությունը («Ռիա») հայտարարել են դրամական փոխանցման ծառայություններ մատուցելու նպատակով ձեռնարկած գործընկերության մասին: 

Նոր պայմանագիրը ՀայՓոստի հաճախորդներին հնարավորություն կտա եվրոյով (EUR) և ԱՄՆ դոլլարով (USD) կանխիկ փոխանցումներ ստանալ ՀայՓոստի 600-ից ավելի առցանց փոստային բաժանմունքներից: Ապահով և մատչելի ծառայության մատուցումից բացի ՝ «Ռիա»-ի փոխանցումների արագ համակարգը ՀայՓոստի հաճախորդներին թույլ կտա  արտասահմանում գտնվող բարեկամներից և ընկերներից փոխանցումներ ստանալ մի քանի րոպեի ընթացքում: ՀայՓոստի հաճախորդները կկարողանան նաև գումարներ ուղարկել  «Ռիա»-ի համաշխարհային ամբողջ ցանցով, որն ընդգրկում է  147 երկիր և 287 000 սպասարկման կետ:     

Վերջին շրջանում ՀայՓոստը ռազմավարական քայլեր է կատարել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում 2015 թվականի հուլիսի 21-ին ընկերությունը բացեց իր առաջին միջազգային մասնաճյուղը: Սուրհանդակային և առաքման ծառայությունների մատուցման հետ մեկտեղ վերջերս մեկնարկել է ՀայՓոստի «ՇոփԻնԱմերիկա» ծառայությունը, որը Հայաստանի բնակիչներին ազատ և հեշտ կերպով հասանելի է դարձնում ԱՄՆ շուկայի ապրանքները:    

Նոր մասնաճյուղը, որը կամուրջ է հանդիսանում Հայաստանի և ԱՄՆ միջև, այժմ ՀայՓոստի ամերիկաբնակ հաճախորդներին թույլ կտա «Ռիա»-ի միջոցով նաև կանխիկ գումար ուղարկել իրենց սիրելիներին Հայաստանում: Հաճախորդները կարող են գումարն ուղարկել նաև առցանց՝ www.riamoneytransfer.com կայքից՝ վճարումն ապահովելով Հայաստանում ՀայՓոստի յուրաքանչյուր իրավասու բաժանմունքից: 

«ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանի խոսքով. «ՀայՓոստի և RIA Money Transfer միջև համագործակցությունը մեծ հնարավորություն է, որը հաճախորդներին թույլ է տալիս կանխիկ փոխանցումներ ուղարկել և ստանալ աշխարհի տարբեր անկյուններից: Մեր առաքելություններից մեկը հաճախորդներին բարձրորակ, արագ և մատչելի ծառայությունների մատուցումն է: Մենք վստահ ենք, որ «Ռիա»-ի հետ համագործակցությունը համահունչ է այդ առաքելությանը, և լիահույս ենք, որ մեր համատեղ աշխատանքը շոշափելի արդյունքներ կգրանցի մոտ ապագայում»:   

RIA Money Transfer ընկերության Նախագահ և Գործադիր տնօրեն Խուան Բիանքին ավելացրեց.  «ՀայՓոստի հետ դրամական փոխանցումների մեր նոր ծառայության մեկնարկը կատարվում է ճիշտ ժամանակին՝ հատկապես հաշվի առնելով ՀայՓոստի ներկայիս ընդլայնումը Միացյալ նահանգներում, և մենք ուրախ ենք Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի հետ համագործակցության համար:  «Ռիա»-ի ընդհանուր տեսլականի բաղկացուցիչներից մեկը ամբողջ աշխարհով մատչելի փոխանցումների մեծագույն հասանելիության ապահովումն է,  և փոստային բաժանմունքները գերազանց ճանապարհ են այդ հոսքն ապահովելու համար: ՀայՓոստը նաև ռազմավարական նշանակություն ունեցող տեղակայմամբ բազմաթիվ բաժանմունքներ ունի հեռավոր բնակավայրերում, և մենք ակնկալում ենք  լավագույն ծառայություն մատուցել արտասահմանում բնակվող հայերին՝ նրանց առաջարկելով ընտանիքներին փող ուղարկելու ապահով և մատչելի այլընտրանք»: 

2014 թվականին Համաշխարհային բանկի հաշվարկի համաձայն՝ Հայաստանը  փոխանցումներից ստացել է 2.2 միլիարդ դոլլար, և 2013 թվականին այդ փոխանցումները կազմել են երկրի համախառն ներքին արդյունքի 21%-ը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր