HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Օբսիդիանի արտադրանք կա, օրինական հանքավայր՝ ոչ

Հայաստանի օգտակար հանածոների հանքավայրերի պետական հաշվեկշռում հաշվառված են օբսիդիանի չորս հանքավայրեր, որոնք գտնվում են Դամլիկի, Արտենիի, Արթին լեռի և Արթին լեռի Սևքարի տեղամասերում: Այդ հանքավայրերը ներկայումս չեն շահագործվում: ՀՀ կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Պետական տուրքի մասին»  ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծ, որով  նպատակ է հետապնդում խթանել ոչ մետաղական հանքարդյունաբերության ոլորտը, մասնավորապես՝ օբսիդիանի հանքավայրերի շահագործումը:

Կառավարությունն առաջարկում է օբսիդիանի յուրաքանչյուր հանքավայրի շահագործման թույլտվության տրամադրման համար տարեկան պետական տուրք սահմանել 100 հազար դրամի չափով: Գործող օրենքով գունագեղ քարերի յուրաքանչյուր հանքավայրի շահագործման թույլտվության տարեկան տուրքը կազմում է 10 մլն դրամ:

Նախագծի հեղինակները նշում են, որ թեև ավելի քան  20 տարի հայկական օբսիդիանի բնական գունագեղ քարերն օգտագործվում են հուշանվերների և շինանյութերի արտադրության բնագավառներում, սակայն օբսիդիանի հումքի օգտագործման ծավալները Հայաստանում շատ մեծ չեն՝ տարեկան 3500-5000 տոննա:

Ներկայումս գործող պետական տուրքի 10 մլն դրամ դրույքաչափի  պայմաններում օբսիդիանի հանքի շահագործումը տնտեսապես դառնում է ոչ շահավետ և տեղական ընկերությունները բարդությունների առջև են կանգնում օբսիդիանի հանքաքարի օրինական` փաստաթղթավորված կերպով ձեռք բերելու հարցում, քանի որ օրինական գրանցված և աշխատող օբսիդիանի հանքավայրեր Հայաստանում չկան: Իսկ օբսիդիանի արտադրանքի մեծ մասն արտահանվում է` ապահովելով համապատասխան մուտքեր պետական բյուջե:

Օբսիդիանի հանքաքար օգտագործող ընկերությունների և պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է քննարկում, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով նվազեցնել օբսիդիանի հանքավայրի շահագործման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափը:

Մեկնաբանություններ (1)

Վահ
Ստացվում է՝ կառավարությունը կշռադատված, օգտակար քայլ է կատարել!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter