HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում հունվարի 12-13-ին, 14-ի գիշերը, 16-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում' ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում' ձնախառն անձրև:

Քամին՝ հարավ-արևմտյան' 2-7 մ/վրկ արագությամբ, 12-14-ին առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 14-15-ին գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:

Երևանում հունվարի 12-13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը սպասվում է ձնախառն անձրև:

Երևանի հունվարի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝   11.50C (1981 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝      -22.70C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝  -3.10C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter