HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը քննարկում է տեղական արտադրանքի արտահանման պլանները

Կառավարությունում այսօր շարունակվել են տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումները: Ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ ստեղծվելիք արտահանման խթանման խորհուրդի գործունեության գերակա ուղղությունների, մեխանիզմների և գործիքակազմի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական տեղեկատվական կենտրոնը:

Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, արծարծվել են խորհրդի աշխատակարգին և գործունեության առաջնահերթություններին վերաբերող հարցեր: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ամփոփելով քննարկումը, հորդորել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին համատեղել ջանքերը՝ ոլորտում առաջընթաց արձանագրելու համար: Նա հանձնարարել է ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա լրամշակել փաստաթուղթը և ներկայացնել ստորագրման:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter