HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ՝ կրկին անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ

2015թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ստացվել է 2015թ. դեկտեմբերի 6-ին «azatutyun.am» կայքէջում զետեղված «Ազատության տեսախցիկը կրկնաքվեարկության փորձ է արձանագրել» վերտառությամբ հրապարակման հիման վրա ոստիկանության Գորիսի բաժնում նախապատրաստված նյութերը:   

Պարզվել է, որ Գորիս քաղաքի բնակիչ Արթուր Գյուրջյանը, ընդգրկված լինելով թիվ 37/02 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում, 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19։00- 19:45-ի սահմաններում, այցելել է թիվ 37/09 ընտրատեղամաս, ստացել քվեաթերթիկ,  որից հետո մոտեցել է քվեարկության ծրարը կնքող և քվետուփի համար տվայլ պահին պատասխանատու հանձնաժողովի անդամին:

Վերջինս նրա անձնագրում նկատել է հանրաքվեին արդեն մասնակցած լինելը հավաստող դրոշմակնիքի հետքը, ինչից հետո Ա.Գյուրջյանը լքել է ընտրատեղամասը՝ թողնելով քվեաթերթիկը և ծրարը: Նշված քվեաթերթիկը հանձնաժողովի որոշմամբ համարվել է անվավեր:

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter