HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյանն ազատվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով  Տիգրան Սարգսյանն ազատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։   

Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter