Բացահայտվել է Երևան քաղաքի բնակիչ Աշոտ Օվոյանի սպանությունը. կասկածյալը 41-ամյա կին է
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևան քաղաքի բնակիչ Աշոտ Օվոյանի մահվան հանգամանքները, և նրան սպանելու կասկածանքով այսօր ձերբակալվել է 1974թ. ծնված Արաքսյա Սուքիասյանը:
Ա.Օվոյանի դին հայտնաբերվել է 2016 թվականի հունվարի 11-ին` իր բնակարանում` կտրած-ծակած վնասվածքով։
Նախաքննությունը շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել