HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Գագիկ Դ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ Գագիկ Դ.-ն հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչը իր վարույթում քննվող քրեական գործով որպես վկա հարցաքննել է իրեն, սակայն ցուցմունքում քննիչը շարադրել է իր կողմից չհայտնած տեղեկություններ: Ինքը քննիչի կողմից սխալ արձանագրված ցուցմունքի տակ ստորագրել է առանց այն կարդալու:

Քաղաքացի Գագիկ Դ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter