HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՆ. կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են ողջ ծավալով

Առողջապահության նախարարության փխանցմամբ՝ մայրաքաղաքի պոլիկլինիկաների ղեկավարների և Երևանի քաղաքապետարանի առողջապահության պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում առողջապահության նախարարության արագ արձագանքման խումբը հանգամանալից անդրադարձ կատարեց գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակին: Նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ իրականացված կանխարգելիչ լայնածավալ միջոցառումների և առողջապահական համակարգի արտակարգ ռեժիմով աշխատանքի շնորհիվ, տոնական օրերին հնարավոր եղավ խուսափել տասնյակ ուշացած դեպքերից, խոսել փրկված կյանքերի մասին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը նշեց, որ տոնական օրերին` հունվարի 12-ը ներառյալ, 12 584 քաղաքացի է դիմել բժշկական օգնության: Նշվեց, որ այժմ գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը հանրապետությունում հանգիստ է:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց դեղերով ապահովվածության գործընթացին: Կարևորվեց բուժումը ճիշտ ընթացակարգերով և սահմանված նորմատիվներով իրականացումը: Նախարարը հանձնարարեց հատկապես հղիների, ինչպես նաև ապաքինված հիվանդների, երեխաների նկատմամբ սահմանել հսկողություն, իրականացնել համայցեր: Առկա իրավիճակում բժշկական կազմակերպություններում ներհիվանդանոցային վարակները կանխարգելելու և վերջիններս բեռնաթափելու նպատակով Արմեն Մուրադյանը հանձնարարեց ուժեղացնել առաջնային օղակի աշխատանքը, ուր վերջին օրերին արձանագրվել է դիմելության անկում: Ըստ ԱՆ-ի, ամբուլատոր ցանցը ևս ապահովված է անհրաժեշտ հակավիրուսային դեղերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter