Սոցցանցում տեղադրել է նախկին ընկերուհու մերկ լուսանկարը և տարածելու սպառնալիքով գումար պահանջել
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ արտերկրում ապրող ազգությամբ հայ կնոջ մերկ լուսանկարը սոցիալական ցանցում տարածելու սպառնալիքով գումար շորթելու դեպքի առթիվ:
Բեռլինում բնակվող ազգությամբ հայ բնակչուհին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանատան միջոցով հաղորդում է ներկայացրել, որ իր նախկին ընկերը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ է, facebook.com սոցիալական ցանցում իր անվամբ էջ է բացել և տեղադրել իր մերկ լուսանկարը: Այնուհետև սպառնալով, որ այն հասանելի կդարձնի ավելի լայն շրջանակի անձանց համար, լուսանկարը հեռացնելու համար գումար է պահանջել: Դեկտեմբերի 12-ին տղամարդը «MoneyGram» դրամական փոխանցման համակարգով ստացել է 307.068 ՀՀ դրամին համարժեք 600 եվրո:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել