HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղամիշլիում քրդերի և ասորիների միջև աննախադեպ բախումներ են տեղի ունեցել. կան զոհեր

«Հայաստան» լրատու ցանց, Դամասկոս, 13.01.2016 թ.:

«Քրդստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հարող քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժեր»-ի (YPG) եւ ասորիների զինված ուժերի միջև ծանր բախումներ են տեղի ունեցել, Սիրիայի Ղամիշլի քաղաքում:

Ըստ «Al Jazeera» արաբական հեռուստաընկերության հաղորդման երեկ ասորական ուժերի հաստատած անցակետերի դեմ քրդական YPG կազմակերպության ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 9-ը մարդ:

Շվեդիայում հաստատված ասորական ֆեդերացիայի նախագահ՝ Աֆրամ Յակոբը հայտարարել է, որ Ղամիշլին վերահսկվում է ասորիների կողմից և երբ վերջիններս փորձել են անցակետեր հաստատել տարածքում, քրդերը կրակել են ասորիների ուղղությամբ և բախման պատճառ դարձել, ինչի ընթացքում սպանվել է 8-ը քուրդ և մեկ ասորի:

«Սիրիայի դեմոկրատական ուժերի միության» անվան տակ գործող քրդական YPG աշխարազորայինների ներկայացուցիչ՝ Կուրոս Թաջը հաստատելով հանդերձ բախման լուրը, խոսել է միայն 2 ասորի զինյալի սպանության ու մեկ անզեն քաղաքացու վիրավորման մասին, չպաkloրզելով քրդական կողմի կորուստերի մասին: Նա հավելել է, որ քաղաքացիները դժգոհ են անցակետերից:

Հիշատակենք, որ լարվածությունը տարածաշրջանում սաստկացավ, այն բանից հետո, երբ դեկտեմբերի 30-ին, տոնական առիթով քաղաքի մի ճաշարանում հավաքված քրիստոնյա ասորիները մի մահապարտի հարձակման թիրախ հանդիսացան: «Իսլամական Պետության» վերագրվող այդ պայթունի հետևանքով 18 ասորի էր զոհվել:

Հավելենք նաև, որ միջհամայնքային լարվածությունները հյուսիսային Սիրիայում մեծապես ծառայում են Թուրքիայի ծավալապաշտական ծրագրերին և վերջինս իր անհերքելի ներդրումն ունի դրանց հրահրման մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter