
«Մարդու իրավունքների պաշտպանը սխալ է հասկացել երկխոսության իմաստը»
ՀԱԿ-ի հայտարարությունը' ՄԻՊ-ի առաջարկի վերաբերյալ
Հայ ազգային կոնգրեսի և խորհրդարանական իշխող կոալիցիայի միջև միջնորդ դառնալու' ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի կապակցությամբ հայտարարում ենք.
1. Մարդու իրավունքների պաշտպանը սխալ է հասկացել երկխոսության իմաստը, քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե Կոնգրեսի և խորհրդարանական կոալիցիայի, այլ Կոնգրեսի և գործադիր իշխանության միջև կայանալիք երկխոսությանը:
2. Իշխանության և Կոնգրեսի միջև ուղղակի երկխոսության ձևաչափում ոչ ներքին, ոչ արտաքին միջնորդի կարիք չկա:
3. Իսկ եթե իշխանությունը նպատակահարմար համարի բանակցությունների ընթացքում իր պատվիրակության կազմում ընդգրկել Մարդու իրավունքների պաշտպանին, մենք խնդիր չունենք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել