Որոշ ճանապարհահատվածներում բուք է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Մարալիկ-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ, Ապարան- Քուչակ, Արագած-Սպիտակ ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում բուք է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով, համաձայն նախարարության պաշտոնական հաղորդագրության, ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել