HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինքնասպանության փորձ կատարած դատապարտյալը հաղորդում է տվել

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Ջ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ:

Այս մասին տեղեկացնում է հատուկ քննչական ծառայությունը: Մասնավորապես՝ Արթուր Ջ.-ն հայտնել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում հիշյալ հիմնարկում պատիժը կրող մեկ այլ դատապարտյալ իր պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ է կատարել, ինչի արդյունքում ինքը 2015 թվականի նոյեմբերի 5-ին կախվելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարել, որը կանխել են նույն հիմնարկի ծառայողները, սակայն իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել և դեպքին օրինական ընթացք չեն տվել:

Դատապարտյալ Արթուր Ջ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter