Վաղաժամկետ կդադարեցվեն մի շարք համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների լիազորությունները
Կառավարարությունն ընդունել է որոշում վաղաժամկետ դադարեցնել Սյունիքի մարզի մարզի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի, Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք, Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների լիազորությունները:
Նույն որոշմամբ փետրվարի 14-ին Սյունիքի մարզի Տաթևի, Տավուշի մարզի Դիլիջանի և Լոռու մարզի Թումանյան համայնքների ընտրատարածքներում կանցկացվեն համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների ընտրություններ` ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների անցկացման կարգով: Այս մասին տեղեկացնում է կառավարությունը:
Հիմնավորման համաձայն՝ «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով՝ վերոնշյալ մարզերի մի շարք համայնքները միավորվելով վերակազմակերպվել են նոր համայնքների՝ համապատասխանաբար Տաթև, Դիլիջան և Թումանյան անվանումներով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել