HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նոր Հայաստան». ծեծել են 16-ամյա Հովհաննեսին

«Նոր Հայաստան»-ը տեղեկացնում է, որ 2016 թ. հունվարի 12-ի ուշ երեկոյան երկու տղամարդ Երևանի Քանաքեռ թաղամասում գտնվող ոստիկանության բաժանմունքի մոտակայքում դարանակալել և ծեծել են «Նոր Հայաստան»-ի համակիր,16-ամյա Հովհաննես Հարությունյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ:

«Հովհաննես Հարությունյանը ծանր պայմաններում ապրող ազատամարտիկի բազմազավակ ընտանիքի զավակ է, ով կյանքի դժվարությունների բերմամբ ժամանակից շուտ է հասունացել և ինքնուրույն մոտեցումներ ձևավորել հասարակական հարաբերությունների, իրավունքի ու արդարության վերաբերյալ: Մեր հայրենակիցներին նա հայտնի է երկուսուկես տարի առաջ երեխաների պաշտպանության օրվա առթիվ «Ազատություն» ռադիոկայանի պատրաստած հաղորդումից:

Հայրենիքի ճակատագրով մտահոգ պատանին նաև ներկա է եղել Բերձորյան ահաբեկչության ժամանակ: 

Ծեծից առաջ նրանք վեճ են հրահրել՝ բացահայտ կերպով նշելով, որ Հովհաննեսը ճիշտ ուղի չի ընտրել և պետք է հրաժարվի դրանից:

Ոչ միայն իրավունքի, այլև մարդկային բարոյականության նորմերի այսքան ցուցադրական զանցառումը վկայում է այն մասին, որ հանրաքվեն կեղծելուց հետո վարչախումբն այլևս սպառել է տարիներ շարունակ կիրառվող կեղծ ժողովրդավարության բոլոր ռեսուրսները և արդեն փորձում է իր գոյությունը պահպանել մարդու իրավունքների բացահայտ ոտնահարման և համատարած ահաբեկչության մթնոլորտ ստեղծելու միջոցով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter