HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու առևանգման գործով նախաքննությունը շարունակվում է ՀՔԾ-ում

2015 թվականի ապրիլի 16-ին' ժամը 23:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կանգնեցվել է դեպի Գյումրի ընթացող «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել է 9մմ տրամաչափի ինքնաձիգ, իսկ ուղևոր Էդգար Գ.-ի դեմքին առկա են եղել մարմնական վնասվածքներ:

Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ օրը' ժամը 19:00-ի սահմաններում, քաղաքացիներ Գոռ Բ.-ն, Հովհաննես Թ.-ն, Արա Գ.-ն և Ռուբեն Ս.-ն բռնության գործադրմամբ Սպիտակ քաղաքից առևանգել են իրեն, ցանկացել են տեղափոխել Գյումրի' Ռուբեն Գ.-ին ունեցած պարտքը չվերադարձնելու վերաբերյալ պարզաբանում կատարելու նպատակով:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի Արթիկի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Հետագայում քրեական գործի նախաքննությունն իրականացրել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչը:

Շուրջ 10 ամիս կատարված նախաքննությունից հետո գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter