HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԷՑ-ը նախազգուշացնում է

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը իր բաժանորդներին տեղեկացնում է, որ համաձայն սպառված էլեկտրաէներգիայի արժեքի վճարման կարգի, դեկտեմբեր ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման ժամկետն ավարտվում է հունվարի 18-ին: Այն բաժանորդները, որոնք մինչև հունվարի 18-ը, իրենց ծախսած էլ.էներգիայի դիմաց չեն վճարել կամ վճարել են մասնակի, զգուշացվում են, որ ևս 3 օր վճարումներ չկատարելու դեպքում, այսինքն' հունվարի 21-ից կհոսանքազրկվեն:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նաև տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 18-ին' պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն հետևայլ տարածքները.

Երևան քաղաքի'
10:00-17:00 Խաղաղ Դոնի փ. 23 շենքի 14 մուտքը,
11:00-14:00 Պուշկինի փ. 58-72 շենքերը, Սարյան փ. 7-17 շենքերը և հարակից հանրային բաժանորդները,

Արարատի մարզի'
10:00-11:00 Նորաբաց և Սայաթ-Նովա գյուղերը, Մասիս քաղաքի 2-րդ և 10-րդ, Կայարան թաղամասերը մասնակի, Նորամարգ մարգը, Ռանչպար գյուղը մասնակի,
10:30-16:00 Արտաշատ քաղաքի Շահումյան փ. 17, 30 շենքերը, Աթարբեկյան փողոցը մասնակի, Ոստան գյուղը մասնակի,
11:00-12:00 Ազատաշեն, Արբաթ, Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա գյուղերը, Խաչփառ և Ղուկասավան գյուղերը մասնակի, Մարմարաշեն գյուղը,

Վայոց Ձորի մարզի'
11:00-16:00 Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի փողոցը մասնակի,

Գեղարքունիքի մարզի'
10:00-16:50 Վարդենիս քաղաքի Անդրեասյան, Թումանյան փողոցները, Չարենցի փողոցը մասնակի, Վ. Սարգսյան փ. 1, 2 շենքերը, Վարդենիս քաղաքի քաղաքապետարանը և բջջային կայանները,
11:00-12:00 Լճավան, Աղպրաձոր, Մաքենիս գյուղերը և հարակից տարածքի բջջային կայանները,

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter