HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դժբախտ դեպք Գորիսում. մահացած երեխայի կոկորդից, բժշկական միջամտությամբ, հանվել է ճնշազրկված փուչիկ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու մանկահասակ երեխայի մահվան հանգամանքները։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն: 

2016թ. հունվարի 14-ին` ժամը 19:30-ին, մահացած վիճակում, կոկորդում օտար մարմնի առկայությամբ «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունք է տեղափոխվել 3 տարեկան տղա երեխա։ Փոքրիկի կոկորդից, բժշկական միջամտությամբ, հանվել է ճնշազրկված փուչիկ: Զուգահեռաբար բժիշկներն իրականացրել են վերակենդանացման հնարավոր միջոցառումները, սակայն դրանք արդյունք չեն տվել:

Պարզվել է, որ նախքան հիվանդանոց տեղափոխելը՝ երեխան տանը կուլ է տվել փուչիկ, որը հասել է շնչափող, փակել շնչուղիները, ինչից առաջացել է շնչարգելություն և բերել սրտի կանգի:

Երեխայի մարմնի արտաքին զննությամբ վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Գորիսի քննչական բաժնում նախապատրաստվում է նյութեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter