HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Զարուհի Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա

ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկի կողմից իր հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ Զարուհի Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Զ.Հովհաննիսյանը 2016 թվականի հունվարի 5-ին գրավոր հաղորդում է ներկայացրել  ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն առ այն, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր ոմն Անդրե Մակարովը նույն կայքում հաղորդագրությունների միջոցով  իր հասցեին տվել է սպանության սպառնալիքներ:

Պարզվել է, որ Անդրե Մակարովը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ Անդրանիկ Ավետիսյանը, ով 2016 թվականի հունվարի 04-ին՝ ժամը 22:58-ին, գաղտնի պահելով իր ով լինելը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով վիրավորել է նույն ցանցի օգտատեր Զարուհի Հովհաննիսյանին և վերջինս հասցեին տվել սպանության սպառնալիքներ, ապա` արգելափակել իր էջը։

Նշված գործողությունները Զարուհի Հովհաննիսյանի մոտ առաջացրել է տագնապի, վտանգի զգացում և վերջինս Ա.Ավետիսյանի սպառնալիքներն ընկալել է իրական՝ իրականացման համար ու հաջորդ օրը  ներկայացրել է գրավոր հաղորդում։ 

Նախապատրաստված նյութերն ստացվել են Արաբկիրի քննչական բաժնում։

Նկատի ունենալով, որ  նյութերը պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, և Զ.Հովհաննիսյանը պնդել է իր բողոքը՝ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում հունվարի 15-ին հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

լուսանկարը՝ Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter