Բերդ- Ճամբարակ ավտոճանապարհը փակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Բքի պատճառով փակ է Բերդ- Ճամբարակ ավտոճանապարհը:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Նախարարությունը վստահեցնում է, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:
Իսկ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհները: Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը միակողմանի փակ է: Մինչ երթևեկության վերականգնումը նախարարությունն առաջարկում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային):
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել