HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթյուն Քիլիսի դպրոցներից մեկի բակում

Պայթյուն է տեղի ունեցել Քիլիսում գտնվող Էյուփ Գյոքչէիմամ միջնակարգ դպրոցի բակում․ կա մեկ զոհ, 3 վիրավոր։ 

Այսօր՝ ժամը 09։30-ի սահմաններում, Թուրքիայի Քիլիս քաղաքի կենտրոնում գտնվող միջնակարգ դպրոցում պայթյուն է տեղի ունեցել։

Պայթյունից վիրավորված աշակերտներ կան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 3 հոգի։ Դեպքի վայր են ժամանել փրկարար և շտապօգնության խմբերը։

Ականանետից առձակված փամփուշտներից մեկը դիպել է դպրոցի շենքին, մյուսն ընկել է դպրոցի բակում։

Տեղեկացվում է, որ զոհվածը դպրոցի հավաքարարն է։ Պայթյունից վնասվել է դպրոցի շինությունը, ինչպես նաև բակում կայանած մեքենաներից մեկը։

Ակոս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter