HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վրաստանի գավաթ 2016»-ը նվաճեց ջավախքցի ծանրամարտիկը

Ջավախքցի Սիփան Շիպակցյանը երեկ Թբիլիսիում նվաճել է ծանրամարտի «Վրաստանի գավաթ 2016»-ը  (երկամարտ սպորտաձևում): 82.5 կգ քաշային կարգում նա հաղթել է իր երկու մրցակիցներին և զբաղեցրել առաջին տեղը՝ բարձրացնելով 350 կգ:

Սիփանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ սա 2016թ.-ի իր առաջին մրցանակն է: «Ես գոհ եմ արդյունքներից: Եթե էսպես շարունակվի ես հետզհետե ավելի լավ արդյունքներ կգրանցեմ»,-ասաց Սիփան Շիպակցյանը: Մարզիկի նպատակն է դառնալ աշխարհի չեմպիոն: 

Հիշեցնենք՝ 2015թ. Սիփան Շիպակցյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել և դարձել Եվրոպայի չեմպիոն 75 կգ քաշային կարգում՝ ներկայացնելով Վրաստանը: 20-23 տարիքային խմբում, իր 72 կգ քաշով բարձրացրել էր 130 կիլոգրամանոց ծանրաձողը և գերազանցել իր ռուս մրցակցին: 2014թ. դեկտեմբերին Սիփանը դարձել էր Վրաստանի չեմպիոն:

Լուսանկարը՝ Սիփանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter