HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 208 քաղաքացի

Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել ավելի մեծ թվով`  208 քաղաքացի։ Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ նրանցից 162-ը մինչև 18 տարեկան են, որից 35-ը` երեխաներ, 85-ի մոտ ախտորոշված է եղելթոքաբորբ։

Վերակենդանացման բաժանմունքներում բուժվող բազմաթիվ հիվանդներ առողջացման դրական տեղաշարժով տեղափոխվել են հիվանդասենյակներ։ Նրանց թվում են նախկինում ծայրահեղ ծանրվիճակում, արհեստական շնչառական սարքին միացված այն երկու հիվանդը, որոնց մասնագետները կարողացել էին դուրս բերել այդ վիճակից։

Նախարարությունը պնդում է, որ իրավիճակը կայունանում է։ Արձանագրվում է դիմելիության նվազում, այդ թվում` հղիների շրջանում։ Ծանր վիճակում գտնվող հղի չկա:

Երեկ Երևանի շտապօգնության ծառայության 1041 կանչից միայն 98-ն է առնչվել գրիպին և սուր շնչառական վարակներին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter