HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Դինքի հիշատակի արարողություն Երեւանում

Հունվարի 19-ին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երթ է տեղի ունենալու։

Այս տարի Հրանտի հիշատակին նվիրված ստորագրահավաք էլ է իրականացվելու։ Հրանտ Դինքի հիշատակը վառ պահելու համար և որպես նրա անձնազոհ գործունեությանը երախտագիտության դրսևորում՝ կոչ է արվում մայրաքաղաքի փողոցներից մեկն անվանակոչել Հրանտի անունով։ 

Հրանտ Դինքի հիշատակին նվիրված արարողության հայտարարության մեջ Հայաստանի բնակիչներին կոչ է արվում հունվարի 19-ին՝ ժամը 17։00-ին, միանալ ստորագրահավաքին, որը տեղի է ունենալու Երեւանի քաղաքապետարանի առջև։ 

Ստորագրահավաքից հետո նախատեսվում է երթ իրականացնել դեպի Հանրապետության հրապարակ։ Երթի ավարտին մոմավառություն է իրականացվելու՝ նվիրված Հրանտ Դինքի հիշատակին։  

Հունվարի 19-ին Հրանտ Դինքի հիշատակի արարողություններ են իրականացվելու Թուրքիայի Ստամբուլ, Անկարա և Բուրսա քաղաքաներում։ Մի շարք միջոցառումներ են նախատեսվում նաև Գերմանիայի Բեռլին և Քյոլն քաղաքներում, Շվեդիայում, Կանադայում, Ֆրանսիայում։

Մեկնաբանություններ (1)

Վահրամ
Այսինքն....Հրանդ Տինք....Հրանդը իր կեդանի օրոք այսպէս է գրում իր անունը: Հանգուցեալի շրիմին վրայ այսպէս է գրուած անունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter