HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺԿ-ի մամլո հաղորդագրությունը

Ազգային ժողովրդավարական կուսակցության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ

1.ԱԺԿ վստահված անձ Գեւորգյան Հովակիմին/ վստահված անձի վկայականով/ առավոտյան 8-ից մինչեւ 9-ը արգելել են մուտք գործել 18/21 եւ 18/22 ընտրատեղամասեր: Խնդիրը հարթվել է միայն ԱԺԿ կենտրոնական գրասենյակի միջամտության արդյունքում, ԿԸՀ ահազանգելուց հետո միայն:

2. 18/21 ՏԸՀ-ից 10:15-ին ահազանգ է ստացվել, որ մատյանում գրանցված չէ, թե քանի քվեաթերթիկ է ստացել ՏԸՀ-ն:

3. Պռոշյան գյուղում գիշերը ժ. 12:00-ից ընտրակաշառք են բաժանել ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն: Ընտրակաշառքի չափը` 5000 դրամ: Եղել են դեպքեր, երբ քաղաքացիները վերցրել են երկուսից էլ, իսկ բաժանողները ճշտումներ կատարելուց հետո փորձել են հետ ստանալ գումարները:

4. Էրեբունի թիվ 17 դպրոցում ԱԺԿ վստահված անձը նկատել է ուրիշի փոխարեն քվեարկության դեպքեր: Նման դեպքեր նկատվել են նաեւ այլ ՏԸՀ-ներում:

5. 14:00-ահազանգ` ԱԺԿ վստահված անձինք նկատել են, որ Գյումրիում ընտրակաշառք են բաժանում Միացյալ Աշխատանքային կուսակցության ներկայացուցիչները եւ հորդորում, որ քվեարկելիս նշանի կողքին փոքրիկ կետ դնեն: Հիմնականում ընտրակաշառքը բաժանվում է երիտասարդների շրջանում:

6. 11/32 ՏԸՀ-ում քվեարկել են հատուկ կանաչ գրիչներով, իսկ մեկ խցիկի մոտ, որում կանաչ գրիչ էր ամրացված, հերթ է գոյացել, չնայած այն հանգամանքին, որ մյուս 2 խցիկներում գրիչներն այլ գույնի էին:

7.ժ. 13:30 ԱԺԿ վստահված անձը նկատել է, որ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում /18-րդ ընտրատարածք/, քվեարկության համար նախատեսված թերթիկներում ՄԱԿ-ի դիմաց կետ է դրված է եղել: Կազմվել է արձանագրություն:

ԱԺԿ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter