HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բքի պատճառով կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ,  Սևանում, Մարտունիում, Գավառում, Վայքում և Ջերմուկում տեղում է ձյուն:

Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով  դժվարանցանելի են Գավառ-Սևան ավտոճանապարհը, Լանջիկ-Մարալիկ-Հոռոմի կամուրջ և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածները:

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ: 

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter