HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ 
ՀՀ. ՍԱՀՄԱՆԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ պր. Գ. Հարությունյանին 
ՀՀ. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ պր.Ա. Հարությունյանին 
ՀՀ. ԲՈԼՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒ ԿԱԶՄԱՆԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Մեծարգո նախագահներ, Հայաստանի Հանրապետության առաջին այրեր, քաղաքական գործիչներ

Մենք` գերմանաբնակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, դիմում ենք Ձեզ վերականգնելու մեր քաղաքացիական արդար իրավունքը ` մասնակցելու ՀՀ ԱԺ-ի ընտրություններին օրենքով սահմանված ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքով, որը հաստատված ու ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ` անկախ նրա բնակության վայրից:

Ըստ ՀՀ Սահմանադրության` Հայաստանի ամեն մի քաղաքացի ազատ տեղաշարժվելու, ցանկացած վայրում ու երկրում ապրելու, հանգրվանելու իրավունք ունի: Մենք գտնում ենք, որ մեզ ընտրելու իրավունքից զրկելը սահմանադրական կարգի եւ մարդու իրավունքների կոպիտ խախտում է, որը անըմբռնելի է աշխարհի բոլոր զարգացած եւ դեմոկրատական երկրների կողմից: Վստահորեն հայտնում ենք, որ մեր այս օրինական պահանջին կարձագանքեն բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, որոնք ստիպված, Ձեզ հայտնի պատճառներով ապրելով հայրենիքից դուրս, իրենց քաղաքացիական իրավունքների այսպիսի կոպիտ ոտնահարումից վիրավորված` կմիանան մեզ արտերկրում ապրող ՀՀ քաղաքացու իրավունքը վերականգնելու արդարացի պահանջով:

Մենք հուսով ենք, որ Հայաստանի Հանրապետության մեծարգո այրերը կընդառաջեն եւ հնարավորություն կտան մեզ քաղաքացիական պարտքը կատարելու պետության, հայրենիքի առջեւ: Այլապես մենք կդիմենք Եվրախորհրդին եւ Եվրադատարան` վերականգնելու մեր` ՀՀ քաղաքացիներիս կոպտորեն խախտված իրավունքները:

Հարգանքներով` Գերմանիայում ապրող մի խումբ ՀՀ քաղաքացիներ

11.05.2007 Գերմանիա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter