Հանրաքվեի ընտրախախտումների 59 դեպքով հարուցվել է քրեական գործ
Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակներում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից հունվարի 19-ի դրությամբ ուսումնասիրվել է 530 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ/: 59 դեպքով հարուցվել է քրեական գործ: Վեց քրեական գործ ուղարկվել է դատարան: Մեկ քրեական գործ դատախազի որոշմամբ վերադարձվել է քննիչին՝ լրացուցիչ քննություն կատարելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել