HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

9 տարվա կարոտով․ Հրանդ Տինքի հիշատակին

Հրանդ Տինքի սպանությունից 9 տարի անց նրա հիշատակը վառ պահելու համար թերթի շենքի դիմաց ենք։

Ըստ Հրանդ Տինքի հիշատակի արարողության ծրագրինախատեսվում էր ժամը 14։30-ին հավաքվել «Սեդաթ» շենքի դիմաց, որտեղ 9 տարի առաջ սպանվել էր հայ լրագրողը։

Հարյուրավոր մարդիկ են հավաքվել՝ հարգելու Հրանդ Տինքի հիշատակը։ Նրանց մեջ են Սաբահաթ Թունջելը, Ֆերհաթ Թունչը, Սելինա Դողանը, Սեզգին Թանրըքուլուն, Կարո Պայլանը, Սելահաթթին Դեմիրթաշը, Գամզե Իլգեզդին, Թյուրքան Էլչին և Սամի Էլվանը։

Շենքի վրա փակցվել է «Ախպարի՛կ, կարոտով, զայրույթով համառորեն այստեղ ենք» գրությամբ ցուցանակը։ 

Ոստիկանությունը հսկողության կետեր է սահմանել Ռամադա հյուրանոցի և Մադոյի դիմաց։ Նշվում է, որ հիշատակի արարողությանը մասնակցել ցանկացողներն այս կետերում իրականացվող ստուգումից հետո անցնեն։

Առավոտյան ժամերին հիշատակի արարողության տարածքը տարհանվել էր՝ ռումբի որոնման աշխատանքների պատճառաբանությամբ։

Ժամը 14։30-ին կայանալիք հիշատակի արարողությանը մասնակցելու համար խմբերը Թաքսիմից դեպի Սեբաթ շենք են քայլում։

Հրանդի ընկերների հայտարարությունը․

«Այստեղ ենք՝ կարոտով։

Կարոտում ենք Հրանդ Տինքին, ով ամեն մարդու, ամեն լեզվի, հավատքի, ամեն խոսքի հավասար էր վերաբերվում։

Այստեղ ենք՝ զայրույթով։

Հրանդ Տինքին մեզանից խլող, երեխաներին մարդասպան դարձնող խավարը արդեն 9 տարի է շարունակում է մարդասպաններ ծնել։ Այդ խավարը տարածվել է երկրի շուրջբոլորը և ամեն օր նոր մահագույժ է տարածում։ Ճանաչում ենք, գիտենք։ Մեր զայրույթը կանգուն է, կատարվածները՝ մեր մտքում։

Այստեղ ենք համառորեն։

Արդեն 9 տարի է համառորեն այստեղ ենք՝ խավարը տարածել ցանկացողների դեմ։ Հրանդ Տինքի հյուսած և իր կյանքով վճարած խաղաղության ու ճշմարտությանն արձագանքելու և նրան ձայնակցելու համար մեկ անգամ ևս հունվարի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հրանտի սպանության վայրում՝ Ակօսի դիմաց ենք։

Ակօս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter