Ստեղծվել է արտահանման աջակցման խորհուրդ
ՀՀ վարչապետի 2016 թվականի հունվարի 13-ի որոշմամբ ստեղծվել է արտահանման աջակցման խորհուրդ, հաստատվել են գործունեության գերակա ուղղությունները և գործիքակազմը, տեղական արտադրության ապրանքների արտահանման աջակցության հայտերի ներկայացման, գնահատման և աջակցության տրամադրման ընթացակարգը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
ՀՀ վարչապետի գլխավորությամբ, արտահանման աջակցման խորհուրդը նպաստելու է տեղական արտադրանքի արտահանման խթանմանը և տեղական արտադրության մեջ արտահանման ծավալների տեսակարար կշռի աճին, ինչպես նաև իրական հատվածի զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Տեղական արտադրանքի արտահանման աջակցության գերակա տեսակներ են սահմանվել գինին, մրգային օղիները, պահածոները, մսամթերքը, ձկնատեսակները և ձկնամթերքը:
Տեղական արտադրության ապրանքների արտահանման աջակցությունը սահմանվելու է արտահանման աջակցման խորհրդի որոշմամբ և տրամադրվելու է Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցով:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կառավարության աշխատակազմ` ներկայացնելով համապատասխան հայտ: Հայտի ձևը և աջակացության ընթացակարգը հասանելի են ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում https://www.e-gov.am/decrees/item/15337/ հասցեով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել