HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանի հիմնավորումը՝ «Զվարթնոց» օդանավակայանի էստակադայի վթարայնության մասին

Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ Արբակ Վարդանյանը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Երևանի քաղաքապետարանի կողմից «Զվարթնոց» օդանավակայանի նախկին համալիրի ուղեկամրջի /էստակադա/ ապամոնտաժման թույլտվության տրամադրման համար հիմք է հանդիսացել  ՀՀ ՏԿԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության» ՊՈԱԿ-ի կողմից մանրակրկիտ և բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքում տրված ծավալուն մասնագիտական եզրակացությունը, որում ամբողջացված են օդանավակայանի ակնադիտական, գործիքային հետազննության, օդանավակայանի տարածքի սեյսմիկ վտանգի վերագնահատման վերաբերյալ եզրակացություններն ու առաջարկությունները: Այս մասին նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում:

Համաձայն վերը նշված եզրակացության՝ օդանավակայանի օղակաձև շենքի տեխնիկական վիճակը գնահատվել է անբավարար /3-րդ աստիճան/, այն է՝ կոնստրուկտիվ տարրերի շահագործումը թույլատրելի է միայն համապատասխան ուժեղացման աշխատանքներից հետո:

Հսկիչ աշտարակի տեխնիկական վիճակը գնահատվել է  բավարար /2-դ աստիճան/, այն է՝ կոնստրուկտիվ տարրերը պիտանի են շահագործման համար, բայց պահանջում են կապիտալ որոշ նորոգում:

Քննարկման առարկա դարձած` մեքենաների մուտքն ապահովող ճանապարհային  ցանցի /էստակադայի/ տեխնիկական վիճակը գնահատվել է վթարային, ոչ կրող տարրերինը` խարխուլ, ինչից ելնելով առաջարկվել է ապամոնտաժել այն:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տարբեր հարթակներում շրջանառվող լուրերն առ այն, թե իբրև ուղեկամրջի /էստակադայի/ մասնակի հատվածամասերի վերականգնման արդյունքում հնարավոր է շահագործել այն, դրանք լոկ ակնադիտական ուսումնասիրման արդյունքում հնչեցված կարիծքներ են, որոնք չեն պարունակում նման եզրակացությունների համար պարտադիր պահանջվող նաև գործիքային հետազննության,  տարածքի սեյսմիկ վտանգի վերագնահատման վերաբերյալ եզրակացություններն ու առաջարկությունները»:

Մեկնաբանություններ (1)

minas
Պտի քանդենք այսինքն, քանի որ այդպես ենք հարմար գտնում: Մնացածը կաելի է չասել, քանի որ ոզնուն էլ պարզ է որ ՏԿԱԻՆ, ՊՈԿ - մոկ, դատ ու դատաստան ձեռքի խաղալիք են: Հեր օրհնածներ, միթե ավելի վթարային ու առաջնահերթ բան չկա քանդել սարքելու համար? Բազմաթիվ փլվող շենքերն օրինակ, որի մեջ մարդիկ են ապրում: Իսկ այդ էստակադան նույնիսկ չի էլ շահագործվում հիմա, որի քանդվելուց այդպես սարսափում եք: Վերջապես մի պլակատ կպցրեք որ վտանգավոր է՝ մեքենաների մուտքն արգելվում է ու քաշվեք հեռացեք, թողեք մնա ինչքան կմնա: Պիզայի աշտարակն օրինակ, մի քանի հարյուր տարի թեքված՝ փլվելու է սպասում, բայց ոչ մեկի մտքով չի անցնում քանդել: Անգետ հացկատակությունից բացի այստեղ ուրիշ բան չի երեւում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter