ԱԳՆ. դեսպանությունների կայքերը չեն կոտրել. դրանց գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է
ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքէջերը կոտրելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր հաղորդագրություն է տարածել ԱԳՆ-ն՝ ի պատասխան տարածված լուրերի, ըստ որոնց ադրբեջանցի հաքերները կոտրել են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կայքերը:
«Դեսպանությունների պաշտոնական կայքէջերի նկատմամբ իրականացվել է ծավալուն հաքերային հարձակում, որի զարգացումը կանխելու նպատակով, ելնելով անվտանգության նկատառումներից, ԱԳՆ մասնագետների կողմից ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքերի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Իրականացվում են համապատասխան աշխատանքներ՝ կայքէջերի բնականոն գործունեությունը հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնելու համար»,- հաղորդում է ԱԳՆ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել