HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարան. նախորդ օրերի համեմատ հիվանդացության ցուցանիշը նվազել է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ  համայնքային ենթակայության բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում անցած շաբաթ և կիրակի օրերին նույնպես սահմանվել է հերթապահություն։ Նախորդ շաբաթվա համեմատ քաղաքացիների այցելությունների թիվը կրճատվել է 234-ով` կազմելով 1630 այց: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից: 

Քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն ու վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը հերթական շրջայցն են կատարել մայրաքաղաքային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում, տեղերում զրուցել այցելուների և բուժանձնակազմի հետ:

Հունվարի 15-19-ը ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաների տեղամասային թերապևտներին և մանկաբույժներին է դիմել 17538 քաղաքացի: 4612 քաղաքացու մոտ, ինչը կազմում է այցելուների ընդհանուր թվի շուրջ 25 տոկոսը, հայտնաբերվել է սուր շնչառական հիվանդություն, ինչը փաստում է, որ նախորդ օրերի համեմատ հիվանդացության ցուցանիշը նվազել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter