HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրու Արագ արձագանքման շտաբի դիտարկումները

12 | 05 | 2007 | 18:29 |

Գյումրու Բալատոն դպրոցի մոտակայքում տարբեր թեկնածուների վստահված անձինք դիտարկել են ընտրողներին տներից հավաքագրելու եւ Գազելների մե ջ ընտրակաշառք տալով տեղամաս տանելու դեպքեր:

12 | 05 | 2007 | 18:25 |

34-20, Գյումրու 24-րդ դպրոցի տեղամասում ժ ամը 15-ի մոտակայքում 2 հոգու բռնացրել են ընտրակաշառքով, ականատես են եղել դիտորդներ:

12 | 05 | 2007 | 18:20 |

Գյումրու թիվ 1 դպրոցի հարակից տարածքի (Սլաբոդկա) մի քանի ընտրողներ (34-25) իրենց անունները չեն գտել ընտրացուցակներում, չնայած, իրենց պնդմամբ , իրենք միշտ քվեարկել են այդտեղ: Ի վերջո , նրանց անունները գտել են 28-րդ դպրոցի ընտրացուցակներում (35-21) եւ քվեարկել են այնտեղ:

12 | 05 | 2007 | 18:00 |

Անանուն ահազանգ ստացվեց, թե Գյումրու կայարանի ընտրատեղամասերում ընտրակաշառք են բաժանում: ԵԽԽՎ դիտորդներն ուղեւորվեցին այնտեղ:

12 | 05 | 2007 | 17:58 |

Գյումրու թիվ 1 մանկապարտեզի մոտ կանգնած 08LL990 Սեւ ԳԱԶ-31-ի ուղեւորներն ինտենսիվ բանակցում են քաղաքացիների հետ, մարդիկ մոտենում են , խոսում ինչ - որ բան, հեռանում : Նույն տեղում 01 869 Մերսեդես մեքենայի հետ նույն պատմությունն է:

12 | 05 | 2007 | 17:52 |

Գյումրու 13-րդ դպրոցի մոտ 05 908 ավտոբուսի մեջ ընտրակաշառք են բաժանել:

12 | 05 | 2007 | 16:52 |

34-06, Կարմիր 45 225 գազելով մարդկանց են բերում տեղամաս: Ընտրողները խոսում են, որ ընտրակաշառք են տալու:

12 | 05 | 2007 | 16:52 |

35-13, Ընտրողները երջանիկ են. խոսում են , որ ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն ընտրակաշառք են բաժանում:

12 | 05 | 2007 | 17:10 |

35-22, Տեղամասում վեճ է եղել երկու հոգու միջեւ: Բանն այն էր, որ վիճաբանողներից մեկի պնդմամբ, նույն մարդն արդեն 3-րդ անգամ էր քվեարկում: 17:11-ին կռիվը շարունակվում է դրսում:

12 | 05 | 2007 | 17:05 |

35-29, Սպիտակ բեռնատար գազել. 001SU04, մարդիկ են կուտակված շուրջը, մարդիկ մոտենում են մեքենային եւ ասում, թե քանի հոգով են:

12 | 05 | 2007 | 16:54 |

34-06, Մարդկային կուտակումներ ներսում եւ դրսում:

12 | 05 | 2007 | 16:43 |

35-30, Ընտրակաշառքը 5000 դրամից իջավ 3000-ի:

12 | 05 | 2007 | 16:52 |

34-06, Կարմիր 45 225 գազելով մարդկանց են բերում տեղամաս: Ընտրողները խոսում են, որ ընտրակաշառք են տալու:

12 | 05 | 2007 | 16:17 |

34-08, Ժամը 13 : 15-ի սահմաններում ընդհանուր առմամբ հանգիստ էր, հիմա 2 գազել եկան` ընտրողներով: Յազիչյանը ընտրատեղամասի մոտ քարոզում է մեծամասնական թեկնածուներից մեկի օգտին:

12 | 05 | 2007 | 15:52 |

34-23, Գյումրու Տիկնիկային թատրոնի տեղամասում արձանագրվել է ուրիշի փոխարեն ստորագրություն, ընտրողն այցելել է քվեարկելու, բայց պարզվել է , որ իր անվան դիմաց ստորագրված է: Մեր հարցին ՏԸՀ նախագահը պատասխանեց, թե մեկ պատահական ստորագրողը տող ներքեւ-վերեւ է ստորագրվել:

12 | 05 | 2007 | 15:50 |

34-21, մոտ 13-15 հոգու սպիտակ գազելով բերեցին քվեարկելու:

12 | 05 | 2007 | 15:50 |

35-28, Ընտրողներ տեղափոխող գազելներ. 45os373, 45os802, 02ou820: Խոսում են, որ 1 քվեարկողի համար գազելների վարորդները ստանում են 1-ական դոլար:

12 | 05 | 2007 | 15:45 |

35-28, Քիչ առաջ ընտրակաշառք էին բաժանում, մարդիկ սպասում էին, որ բաժանողները կվերադառնան:

12 | 05 | 2007 | 15:42 |

35-21, 45օս754 գազելով մի խումբ մարդկանց տեղափոխել են 35-20 ընտրատեղամաս :

12 | 05 | 2007 | 15:40 |

35-02, 909lu07 համար անիշ ի գազելով մի խումբ մարդկանց տարել են տեղամաս:

12 | 05 | 2007 | 15:38 |

35-29, Ավտոբուսով ընտրողներ են բերել տեղամաս: Ավտոբուսի վրա գրված է. « Շիրակի բռնցքամարտի ֆեդերացիա » , համար ` 523sl45:

12 | 05 | 2007 | 15:36 |

35-15, տեղամասի դիմաց մարդկային կուտակումները շարունակվում են: Մուտքն ու ելքը չեն վերահսկվում:

12 | 05 | 2007 | 15:35 |

35-20, Տեղամասում Հ. Մաթեվոսյանի կողմնակիցներից մեկը մեզ համոզում էր ընտրել հենց նրան: Բացի այդ, ընտրողները խոսում են, թե գումարներ են բաժանվել Ս. Բալասանյանի կողմից:

12 | 05 | 2007 | 15:31 |

35-29, Գյումրու Կայարանի մոտ հանգրվանած գազելից մեծ` հավանաբար հեռուստացույցերի արկղեր են դնում մի քանի մարդատար ավտոմեքենաներ: Արագ արձագանքման Շտաբը ունի տեսագրություն:

12 | 05 | 2007 | 15:20 |

Մարդկային կուտակումներ կան Գյումրու 78 տեղամասերից մոտ 50-ի մոտ: Յուրաքանչյուրի մոտ 10-25 ավտոմեքենա, ինտենսիվ շփումներ հավաքված մարդկանց եւ թանկարժեք մեքենաների վարորդների կամ ուղեւորների միջեւ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter