HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոզի միսը չի կարող լինել H1N1-ով վարակման պատճառ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ խոզի միսը կամ մսամթերքը չի կարող հանդիսանալ H1N1 տեսակի՝ պայմանականորեն «խոզի գրիպ» անվանումը կրող վարակի պատճառ:

Հաշվի առնելով բնակչության որոշ շրջանակներում առկա մտավախությունը՝ ՍԱՊԾ մասնագետները պարզաբանում են, որ մսամթերքից հնարավոր չէ մարդուն վարակ փոխանցել, և որ անհանգստության պատճառ չկա: Հավելենք, որ այս անունը 2009 թվականին շրջանառության մեջ էր դրվել պայմանականորեն, հետագայում գիտականորեն կիրառում է ստացել է H1N1 անունը:

Գրիպի այս ենթատեսակը 2010 թվականից դասվել է մարդուն բնորոշ սեզոնային A տիպի գրիպների շարքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter