HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդական  Փիթեր Այզենվորթին, այլոց: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից: 

Հանդիպման նպատակը կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերի քննարկումն էր:

Նախարարը տեղեկացրել է, որ արդարադատության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մի շարք կարևոր քայլեր արդեն ձեռնարկվել են, բայց դեռևս բավական աշխատանք կա կատարելու: Դրա իրականացման հարցում Արփինե Հովհաննիսյանը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը:

ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և հայտնել ԱՄՆ կառավարության գոհունակությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ աշխատելու համար: Ռիչարդ Միլսը, ներկայացնելով հանդիպմանը մասնակցող ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդական  Փիթեր Այզենվորթին, նշել է, որ նա Հայաստան է ժամանել համատեղ ջանքերի արդյունքում՝ դեսպանության հրավերով՝ նախարարին հանդիպելու և ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ջանքերին աջակցելու նպատակով:

Խոսելով հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետ իրականացումից՝ կողմերը կարևորել են քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների դերը՝ կոռուպցիոն երևույթների մասին բարձրաձայնելու և անաչառ տեղեկատվություն տրամադրելու հարցում:    

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդական Փիթեր Այզենվորթը արդարադատության նախարարության հետ սերտ համագործակցելու և իր փորձն ու գիտելիքը հայ գործընկերների հետ կիսելու  պատրաստակամություն է հայտնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter