Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Մադինա-Վերին Գետաշեն և Զովաշեն- Հատիս ավտոճանապարհները
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Մադինա-Վերին Գետաշեն և Զովաշեն-Հատիս ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Սոտք - Քարվաճառ, Զանգեր-Սիսիան և Արագածոտնի մարիզ Չքնաղ, Ձորագլուխ գյուղերի ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է:
ՃՇՇ աշխատակիցները, համաձայն նախարարության հաղորդագրության, իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Նախարարությունը հայտնում է, որ ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բեռնատարների, իսկ թեթև մրդատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել