Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Բքի և տեսանելիության բացակայության պատճառով միակողմանի փակ է Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից):
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները, ըստ նախարարության, բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով, ինչպես հայտնում է ՏԿՆ-ն, ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել