
Վարորդներն ԱՊՊԱ-ի համար վճարել են ավելի քան 17,66 մլրդ դրամ
2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 457 հազ. 878, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 12 հազ. 229 -ով։ Իսկ մեկ տարում՝ 2014-ի դեկտեմբերի 31-ի տվյալների համեմատ, ԱՊՊԱ պայմանագիր ունեցող մեքենաների քանակը պակասել է 6 հազ. 183-ով։
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից տեղեկանում ենք, որ նշված տրանսպորտային միջոցները ապահովագրված են Հայաստանում գործող 6 ապահովագրական ընկերություններում։
Ամբողջ նախորդ տարվա համար վարորդներն ընդհանուր առմամբ վճարել են ավելի քան 17,66 մլրդ դրամ (իսկ 2014-ին՝ ավելի քան 17,783 մլրդ դրամ)։
2015-ին ապահովագրական ընկերությունների կողմից բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 8,8 մլրդ դրամ։ Այսինքն՝ վարորդներին վերադարձվում է վճարված գումարների կեսից էլ քիչը։
Դեկտեմբեր ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 4 հազ. 98, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 424-ով։ Հատուցման միջին չափը ամսվա դրությամբ կազմել է 212 հազ. 661 ՀՀ դրամ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել