HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում Արաքսյա Դանիելյանի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հունվարի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում Արաքսյա Դանիելյանի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:

Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչ Արցախ Քոչարյանը հունվարի 17-ին գրավոր հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում առ այն, որ իր հղի կինը՝ Արաքսյա Դանիելյանը, «Հարբուխ» ախտորոշմամբ 2015 թվականի դեկտեմբերի 26-ին ստացիոնար բուժման է ընդունվել «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ի ծննդաբերական բաժանմունք, որտեղ նրան թոքեր 2 օր անընդմեջ բուժզննության է ենթարկել բժիշկ Անդրանիկ Պապոյանը, ով տեղեկացրել է, որ հիվանդի թոքերի հետ կապված որևէ խնդիր չկա:

Ըստ հաղորդման՝ բժիշկ Անդրանիկ Պապոյանի կողմից մասնագիտական պարտականությունների  ոչ պատշաճ կատարման արդյունքում միայն 3-րդ օրն է կինը ենթարկվել ռենտգեն հետազոտության, ինչի արդյունքում ախտորոշվել է «Երկկողմանի սուր թոքաբորբ», որից հետո կինը տեղափոխվել է Երևան քաղաքի «Արմենիա» ԲԿ, իսկ այնտեղից էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ստացիոնար բուժման, որտեղ էլ հունվարի 13-ին մահացել է:

Ա.Քոչորյանի հաղորդումը ոստիկանությունից Արմավիրի մարզային  քննչական վարչությունում ստացվել է 2016 թվականի հունվարի 20-ին, և նույն օրը քննիչը որոշում է կայացրել հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը)։

Կոմիտեն տեղեկացնում է, որ կատարվում է նախաքննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու համար նշանակվել են փորձաքննություններ։

Նախաքննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter