HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խախտումներ Գյումրիում

12 | 05 | 2007 | 14:35 |

35-15 տեղամասի առաջ մարդկային կուտակումներ կան:

12 | 05 | 2007 | 14:28 |

35-01, 2 հոգի ընտրելուց 30 րոպե հետո սպասեցին ընտրատեղամասում, որից հետո նրանց 3 հոգի մոտեցան` իմանալով, թե ում են ընտրել, եւ ստացան «ում որ ասել եք» պատասխանը: Նրանց մի կողմ տանելով` խոստացված գումար տվեցին:

12 | 05 | 2007 | 14:23 |

34-37 տեղամասի մոտ մարդկային կուտակումներ կան 50 մետր հեռավորության վրա:

12 | 05 | 2007 | 14:20 |

34-27 Տեղամասի առջեւ 25 հոգանոց կուտակում կա, դպրոցականներն ազատ ելումուտ են անում, 1498L գազելով մարդկանց բերեցին, մարդիկ զրուցում են, թե գումար են բաժանում:

12 | 05 | 2007 | 14:02 |

34-09 Գյումրու Ֆոտոն վարժարանի տեղամասում կան մարդկային կուտակումներ:

12 | 05 | 2007 | 14:01 |

35-01 տեղամաս- Ախուրյանի 1-ին դպրոցի դիմաց մի խումբ երիտասարդներ հեռախոսներով ասում են, թե ում պիտի ընտրել:

12 | 05 | 2007 | 13:52 |

35-29, Գյումրու Երկաթուղային կայարանի տեղամասերից մեկը ժամանեց բազմամարդ կապույտ RAF. 45UL183:

12 | 05 | 2007 | 13:48 |

35-17, Գյումրու 25 դպրոցից քվեարկությունից ելած երեք կանայք խոսում են. «Ինչ լավ է ՀՀԿ-ից էլ, ԲՀԿ-ից էլ, ՕԵԿ-ից էլ վերցրինք...»:

12 | 05 | 2007 | 13:45 |

33-74, Գյումրու ԱՌԴԱ մանկապարտեզի մոտ Սպիտակ Նիվայի միջից փող են բաժանում:

33-68, Գյումրու «Արագածե ՄՄԿ»-ի մոտ սեւ 010 մեքենայից փող են բաժանում:

12 | 05 | 2007 | 13:41 |

35-13, Ախուրյանի շրջանի Մուսայելյան գյուղ: Մարդկային կուտակումներ:

12 | 05 | 2007 | 13:40 |

34-28, Գյումրու թիվ 3 մանկապարտեզ, Սպիտակ գազել, 4559S, եկել է ծանրոցներով, ասում են` Ամերիկայից է:

12 | 05 | 2007 | 13:36 |

34-08, Գյումրու 37-րդ դպրոց` Անի թաղամաս, Ընտրական տեղամասում կուտակումներ կան:

12 | 05 | 2007 | 13:36 |

34-38, Գյումրու Հոգեբանական կենտրոն, ժամը 13:10-ի դրությամբ հավաքվել է մոտ 35 հոգանոց ընտրողների հերթ:

12 | 05 | 2007 | 13:35 |

34-21, Գյումրու թիվ 7 դպրոց, Ալեք Մանուկյա փ., մոտ 13-15 մարդ սպիտակ գազելով եկան ընտրատեղամաս:

12 | 05 | 2007 | 13:30 |

34-24, Գյումրու Սլաբոդկա թաղամասում` 6-րդ դպրոցի մոտ, մարդկանց ու մեքենաների մեծ կուտակումներ են:

12 | 05 | 2007 | 13:20 |

Ըստ ՀԺԿ շտաբի տվյալների` Ախուրյանի շրջանի Կառնուտ, Հովիտ Ախուրյան գյուղերում ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում, 15000-ական դրամ` կուսակցության օգտին, ՀԺԿ շտաբի ներկայացուցիչները մեկնում են գյուղեր` ստուգելու:

Այլ` անստորագիր զանգով, մեկը պատմում է, թե ՀԺԿ-ն Ախուրյայի բոլոր գյուղերում ընտրակաշառք է բաժանում:

12 | 05 | 2007 | 12:18 |

Գյումրու կայարանամերձ հրապարակում գազելներով մարդիկ

Էքսպրես գազել, 45OS373,

Էքսպրես գազել, 45OS802,

Սպիտակ գազել, 02OU820,

12 | 05 | 2007 | 12:07 |

Ախուրյանի շրջանի Մուսայելյան գյուղ` 35-15 տեղամաս: Այստեղ ընտրողները խոսում են, թե ԲՀԿ-ն փող է բաժանում, իսկ ԲՀԿ վստահված անձը միջամտում է ընտրողներին:

12 | 05 | 2007 | 11:40 |

Գյումրու կայարանամերձ հրապարակ, 35-28 տեղամասից ելան երջանիկ դեմքերով դիտորդներ, ձեռքերին` 5000-անոցներ, խոսում էին.«Համ էլ գազի վարձը կտանք»: Մեր դիտորդի հարցերին հրաժարվեցին պատասխանել:

12 | 05 | 2007 | 10:35 |

34-36, Ընտրատեղամասում կուտակումներ կան: Գյումրու 32-րդ դպրոց: Քվեարկության սրահում մոտ 30 հոգի կա, վստահված անձինք այնքան են վերահսկում, որ ընդհուպ մոտեցել են քվեախցերին, Միջանցքում մոտ 30 հոգի հերթում են: Հանձնաժողովականները իրենց մարմիններով են հսկում անցակետերը: Մի զառամյալ ծերունու քվեարկությունը տեւեց 14 րոպե, անընդհատ ներկաներին ցույց էր տալիս քվեաթերթը ու ասում, թե դեռ չի կողմնորոշվել: Աղմուկ քվեարկության սրահում:

12 | 05 | 2007 | 10:25 |

34-26, Ընտրատեղամասում կուտակումներ կան: Դռնից մոտ 50-80 մետրի վրա մոտ 20 մեքենա կա: Գյումրու «Զանգակ» մանկապարտեզ: Քվեարկության սրահում մոտ 25 հոգի կա: Միջանցքում մոտ 25 հոգի հերթում են: Ուժեղ աղմուկ:

12 | 05 | 2007 | 10:18 |

Գյումրու Կայարանամերձ հրապարակ, այստեղ երկու ընտրատեղամասեր կան, «Էդեռա Պիցցա»-ի մոտ կայանել են երեք սպիտակ դատարկ գազելներ (09:55) 45 003 համարով:

12 | 05 | 2007 | 10:10 |

Գյումրու Երկաթգծի տեխնիկումի հանդիպակաց մայթին կայանել են երեք դատարկ գազելներ եւ սպասում են, մեկից ընտրողներ իջան քվեարկելու:

Սպիտակ գազել, դեղին համարներով. 2142,

Կապույտ գազել, 45OL359

Սպիտակ գազել, 183

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter