«Սփայս» թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արմեն Ա.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Սփայս» թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն զանգված:
Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ 2015թ. մայիսի 14-ից համաշխարհային թմրաբիզնեսի նոր սերնդի «Սփայս» անվամբ հայտնի դիզայներական թմրամիջոցների մի քանի տեսակներ ընդգրկվել էին ՀՀ տարածքում արգելված թմրանյութերի և հոգեմետ նյութերի ցանկում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել