HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Իրանի նախագահի առաջին տեղակալին

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունվարի 20-ին հանդիպել է ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին։

Այս մասին տեղեկացնում է տրանսպորտի և կապի նախարարությունը: Հանդիպման ընթացքում ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը ողջունել է իրանական կողմի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և ընդգծել, որ ամեն կերպ աջակցելու է դրանց իրագործմանը, հետամուտ է լինելու, որպեսզի դրանք հասնեն իրենց տրամաբանական ավարտին և  գործնական կիրառում ստանան։

«Երևանի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացման համար Թեհրանը որևէ սահմանափակում չունի։ ԻԻՀ ու ՀՀ միջև հարաբերությունները միշտ էլ լավ ու բարեկամական են եղել: Երկու երկրների միջև հին ժամանակներից սկսած՝ պատմական ու բարի դրացիական կապեր են հաստատված եղել»,- ասել է նա:

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ընդգծել է, որ Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների շրջանում էլ Իրանը դրական ու կառուցողական կապեր է ունեցել Հայաստանի հետ. «Պատժամիջոցների չեղարկումը և բանկային հարցերի կարգավորումը երկու երկրի բանկային համագործակցությունների համար նոր հնարավորություն են ստեղծում, և հետշրջափակումային փուլում հնարավոր է բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը»,- ասել է Էսհաղ Ջահանգիրին:

Գագիկ Բեգլարյանը փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ջերմ ողջույնները, շնորհավորել ԻԻՀ ժողովրդին պատժամիջոցների չեղարկման կապակցությամբ և նշել, որ Իրանի հետ համագործակցությունների համակողմանի ընդլայնումը հատուկ նշանակություն ունի Հայաստանի համար։

Անդրադառնալով  տրանսպորտային ոլորտում երկու երկրների համատեղ նախագծերին՝ Գագիկ Բեգլարյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է նախագծերի գործադրման համար օգտվել Իրանի ընկերությունների ու կապալառուների կարողություններից, քանի որ հիշյալ ընկերությունները նման նախագծերի իրագործման մեծ փորձ ունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter